ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ պարտավորությունները՝ չզգուշացնելով զորավարժություն սկսելու մասին».ՀՀ ԱԳՆ
15:15 12.03.2018

«Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ պարտավորությունները՝ չզգուշացնելով զորավարժություն սկսելու մասին».ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորությունները՝ երկրում իրականացվող զորավարժությունների մասին չտեղեկացնելով անդամ երկրներին: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

«Ադրբեջանը զորավարժություններ է սկսել (երկրի նախագահի «վերընտրման» քարոզարշավի ամենամարդաշատ իրադարձությունը), առանց այդ մասին ԵԱՀԿ մասնակից պետություններին տեղեկացնելու և կոպտորեն խախտելով կազմակերպության առջև ստանձնած հանձնառությունները»,- գրել է մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք՝ Ադրբեջանում մարտի 12-17-ը լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն 25.000 զինծառայողի մասնակցությամբ:

Զորավարժությունների ընթացքում զորքերը կատարելու են «հակառակորդի հարձակումը հետ մղելու և հակահարվածի անցնելու առաջադրանք»: Զորավարժությունների ընթացքում կիրառվելու են վերջերս ադրբեջանական բանակի զինանոցում հայտնված սպառազինության նոր համակարգերը:

15:15 12.03.2018

Ամենաշատ ընթերցվածները