ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Փայլանը քննադատել է Էրդողանին «Գորշ գայլեր»-ի նշանը ցույց տալու համար
18:35 12.03.2018

Փայլանը քննադատել է Էրդողանին «Գորշ գայլեր»-ի նշանը ցույց տալու համար

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը քննադատել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Մերսին քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորման խորհրդանիշը համարվող նշանը ցույց տալու համար:

«Մի՛ բարկացեք: Էրդողանն այսօր ցույց տվեց այն, ինչ վաղուց էր հայտնի: Որտեղից ուր ենք հասել…»,- գրել է նա Twitter-ի իր պաշտոնական էջում, փոխանցում է Tert.am-ը:

Հայազգի պատգամավորը նաև շեշտել է, որ իրենք վաղուց էին զգուշացնում Էրդողանի ու նրա կուսակցության՝ ազգայնական բնույթ կրելու մասին:

Տվյալ հանրահավաքի ժամանակ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական ԶՈւ-ն ամեն վայրկյան կարող է մտնել սիրիական Աֆրին շրջանի նույնանուն շրջկենտրոն-քաղաք: Մի շարք իրավապաշտպաններ ահազանգում են Աֆրինում սպասվող լայնամասշտաբ կոտորածի մասին և նշում, որ ՄԱԿ-ը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի աֆրինյան ողբերգությունը կանխելու համար:

Լուսանկարը՝ NTV.com.tr-ի

18:35 12.03.2018

Ամենաշատ ընթերցվածները