ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Վրաստանի վարչապետը Հայաստան այցից հետո մեկնում է Ադրբեջան
19:15 12.03.2018

Վրաստանի վարչապետը Հայաստան այցից հետո մեկնում է Ադրբեջան

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այսօր՝ մարտի 12-ին, պաշտոնական այցով մեկնում է Ադրբեջան։

Վրաստանյան լրատվամիջոցների հաղորդմամբ պատվիրակության կազմում են առաջին փոխվարչապետը, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը, փոխվարչապետը, արտաքին գործերի նախարարը, ֆինանսների նախարարը, խորհրդարանի փոխխոսնակը, Ադրբեջանի հետ բարեկամության խորհրդարանական խմբի նախագահը և արտաքին հարաբերությունների հարցերով վարչապետի խորհրդականը։

Նշվում է, որ Բաքվում Կվիրիկաշվիլին հանդիպում է ունենալու Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ, անցկացվելու են ընդլայնված կազմով բանակցություններ։

Հիշեցնենք՝ Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Երևանում էր մարտի 2-ին։

Լուսանկարը՝ Azertag.az-ի

19:15 12.03.2018

Ամենաշատ ընթերցվածները