ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Հաց բերողի հուշարձանը կկանգնեցվի Մաշտոցի պուրակում
19:35 12.03.2018

Հաց բերողի հուշարձանը կկանգնեցվի Մաշտոցի պուրակում

Մարտի 12-ին Ճարտարապետների միությունում բացվել է Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի տարելիցին նվիրված հուշարձանի մանրակերտի ցուցադրությունը: Արթուր Սարգսյանի հուշարձանի նախագիծն այսօրվանից ներկայացված է հանրային քննարկման: Նախագծի հեղինակ, ճարտարապետ Անահիտ Թարխանյանն ասել է, որ նախնական որոշմամբ Մաշտոցի պուրակում է տեղադրվելու հուշարձանը: Ճարտարապետի խոսքերն է փոխանցում «Հայկական ժամանակ»-ը:

Անահիտ Թարխանյանը նշել է, որ տարբեր տարածքներ ուսումնասիրելով՝ հասկացել են, որ Երևանում կա մի տարածք, որը լիովին համապատասխանում է քաղաքացիական հանրությանը:

«Մաշտոցի պուրակում մենք գտանք հատված, որտեղ ծառ չի կտրվելու, ընդամենը 2 տարեկան բալենու ծառն է, որը զգուշությամբ պիտի հանենք և տեղափոխենք, մնացածն ամբողջությամբ մարգ է»,- լրագրողների հետ զրույցում ասել է ճարտարապետը:

Անահիտ Թարխանյանի խոսքով մարգի մեջ փոքր բազալտե հարթակով դրվելու է հուշարձանը: Ունենալու է բազմազան սյուներ, որոնցից ամեն մեկը խորհրդանշելու է Արթուր Սարգսյանի բնավորության բազմազանությունը, իսկ ապակին, որով ավարտվում են բազալտե սյուները, խորհրդանշում է այն բարությունն ու հումանիստական վերաբերմունքը, որն Արթուր Սարգսյանը դրսևորել է իր ամբողջ կյանքի ընթացքում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

19:35 12.03.2018

Ամենաշատ ընթերցվածները