ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Աբխազական երկաթուղու կվերագործարկվի հանրությունից թաքուն». վրացի քաղաքագետ
19:55 12.03.2018

«Աբխազական երկաթուղու կվերագործարկվի հանրությունից թաքուն». վրացի քաղաքագետ

Ես տեղեկություններ ունեմ, որ, հնարավոր է, ստորագրվի Մոսկվան Երևանին կապող երկաթուղային հաղորդակցության գործարկման մասին փաստաթուղթ։ Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Սոսո Ցիսկարիշվիլին, փոխանցում է resonancedaily.com-ը, որին վկայակոչում է «Հայկական ժամանակ»-ը։

«Ես նկատի ունեմ, որ հանրության թիկունքում կարող է ստորագրվել Մոսկվա-Երևան երկաթգծային հաղորդակցության մեկնարկի մասին փաստաթուղթ։ Դա իրոք վտանգներ պարունակող նախագիծ է, և ժամանակն է, որ մենք գնահատենք՝ արդյոք անհրաժեշտ է, թե ոչ, թույլ տալ ռուսական գնացքներին անցնել մեր տարածքով»,- նշել է նա։

Մինչ այդ տեղեկություններ էին տարածվել, որ ռուսական երկաթուղային զորքերը սկսել են աբխազական երկաթգծի`Օչամչիրային մինչև Ինգուրի հատվածի մաքրման աշխատանքները։ Այդ մասին հայտարարել էր աբխազական երկաթգծի փոխտնօրեն Իգոր Մարգանիան։

Վերջերս Վրաստանի ԱԳՆ-ն պայմանագիր է ստորագրել շվեյցարական SGS ընկերության հետ, որը մոնիթորինգ կիրականացնի ՌԴ-ի, Վրաստանի ու ՀՀ-ի միջև բեռնափոխադրումների ժամանակ, որոնք իրականացվելու են Աբխազիայի ու Հարավային Օսիայի տարածքով։

Օրաթերթը նշում է, որ Աբխազիայով տարանցիկ փոխադրումները ենթադրում են նաև երկաթուղու շարժ Վրաստանի ու ՌԴ-ի միջև, այսինքն՝ ՌԴ-ՀՀ երկաթգծային հաղորդակցության վերականգնում։

Լուսանկարը՝ InformNapalm.org-ի 
19:55 12.03.2018

Ամենաշատ ընթերցվածները