ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Մարտի 1-ի գլխավոր սադրիչն ԱԺ-ում լսումներ էր կազմակերպել». Ռոբերտ Քոչարյանի խոսնակ
20:15 12.03.2018

«Մարտի 1-ի գլխավոր սադրիչն ԱԺ-ում լսումներ էր կազմակերպել». Ռոբերտ Քոչարյանի խոսնակ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նշել է, որ Քոչարյանը ներկա չի լինելու 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությանը: Այս մասին Սողոմոնյանը տեղեկացրել է 2rd.am-ի հետ զրույցում, փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

«Այս հարցով ինձ արդեն բազմաթիվ լրագրողներ են դիմել: Ոչ, ներկա չի լինելու, քանի որ այդ օրերին Ռոբերտ Քոչարյանը, ըստ նախապես ծրագրավորված իր օրակարգի, գտնվելու է արտերկրում»,- ասել է նա:

Հարցազրույցում Սողոմոնյանն անդրադարձել է նաև պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից դատախազություն ուղարկած այն գրությանը, որ Մարտի 1-ի գործի առնչությամբ պետք է հարցաքննության կանչել նաև Ռոբերտ Քոչարյանին:

«Անկեղծ ասած՝ Փաշինյանի գործողություններն ինձ բացարձակապես չեն հետաքրքրում: Բայց, օգտվելով առիթից, ասեմ, որ իր «շնորհիվ» ականատես դարձա մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանին. Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչն Ազգային ժողովում Մարտի 1-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստը»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Լուսանկարը՝ AraratNews.am-ի

20:15 12.03.2018

Ամենաշատ ընթերցվածները