ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է ԱՄՆ
10:35 13.03.2018

Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է ԱՄՆ

Մարտի 12-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոն: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից:

Հայտնի է, որ Բակո Սահակյանը հանդիպումներ կանցկացնի նաև ԱՄՆ Կոնգրեսում: 

Բակո Սահակյանի այցն ԱՄՆ նյարդայնացրել է Ադրբեջանի իշխանություններին: Նախօրեին այդ երկրում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան կանչվել է արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա է հանձնվել Արցախի նախագահի՝ Վաշինգտոն այցի առնչությամբ:

Պաշտոնական Բաքվին, մասնավորապես, դուր չի եկել այն փաստը, որ Բակո Սահակյանը հանդիպումներ է ունենալու ԱՄՆ Կոնգրեսի ադմինիստրատիվ շենքում: Խնդրի առնչությամբ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը ևս հանդիպումներ է անցկացրել պետդեպարտամենտում՝ իրենց դժգոհությունը հայտնելով այցի հետ կապված:

Լուսանկարը՝ Shabat.am-ի

10:35 13.03.2018

Ամենաշատ ընթերցվածները