ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Արոնյանը Հավակնորդների մրցաշարում նախավերջին տեղում է
13:55 13.03.2018

Արոնյանը Հավակնորդների մրցաշարում նախավերջին տեղում է

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Հավակնորդների մրցաշարում նախավերջին՝ 7-րդ, հորիզոնականում է: Բեռլինում ընթացող մրցաշարի առաջին 3 տուրում նա վաստակել է 1 միավոր: Նա երկու ոչ ոքի է խաղացել և 1 պարտություն կրել:

Միավորները կիսել է չինացի Լիժեն Դինի և ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի հետ: Երեկ՝ մարտի 12-ին, պարտվեց ռուս Վլադիմիր Կրամնիկին:

Մրցաշարային աղյուսակը 2.5 միավորով գլխավորում է Կրամնիկը: Մամեդյարովն ունի 2 միավոր և 2-րդն է: Նույնպես 2 միավոր ունեցող Ֆաբիանո Կարուանան 3-րդն է:

Մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

  1. Վլադիմիր Կրամնիկ՝ 2.5,
  2. Շախրիյար Մամեդյարով՝ 2,
  3. Ֆաբիանո Կարուանա՝ 2,
  4. Ալեքսանդր Գրիշչուկ՝ 1.5,
  5. Լիժեն Դին՝ 1.5,
  6. Սերգեյ Կարյակին՝ 1,
  7. Լևոն Արոնյան՝ 1,
  8. Ուեսլի Սո՝ 0.5,

Մարտի 14-ին՝ 4-րդ տուրում, Արոնյանի մրցակիցը լինելու է Կարյակինը: Հավակնորդների մրցաշարը սկսվել է մարտի 10-ին, կավարտվի 28-ին:

Լուսանկարը՝ Chessbase.com-ի

13:55 13.03.2018

Ամենաշատ ընթերցվածները