ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Կարեն Կարապետյանը հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին
11:55 13.03.2018

Կարեն Կարապետյանը հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին

Վարչապետ Կարեն Կարապետյանը Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում մարտի 12-ին այցելել է Անթիլիաս, որտեղ հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:

Հանդիպումից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը Կաթողիկոսի ուղեկցությամբ այցելել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճար, այնուհետ մայրավանքի հարևանությամբ կառուցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող մատուռ: 

Վարչապետ Կարեն Կարապետյանը և Արամ Ա Կաթողիկոսը քննարկել են Հայաստանի զարգացմանը վերաբերող հարցեր: Կառավարության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի տնտեսական ներկայիս իրավիճակը և վերջին շրջանի տնտեսական աճի ուղղությամբ արձանագրված ցուցանիշները՝ նշելով, որ կառավարությունը շարունակում է ավելի լավ արդյունքներ արձանագրելուն ուղղված քայլեր իրականացնել տարբեր ոլորտներում: Կարեն Կարապետյանը նաև մանրամասներ է ներկայացրել Լիբանանի ղեկավարության հետ ունեցած բանակցությունների վերաբերյալ՝ դրանք որակելով արդյունավետ և կառուցողական: 

Արամ Ա Կաթողիկոսը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Լիբանան և մասնավորապես տնտեսական հագեցած օրակարգը, որը լավ հնարավորություն է համարել երկկողմ տնտեսական կապերի զարգացման հեռանկարները քննարկելու առումով:

Վարչապետը նաև պատասխանել է ներկա գտվող համայնքի ներկայացուցիչներին հետաքրքող հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են ՀՀ տնտեսական օրակարգին, ԼՂ հիմնահարցի կարգավորման հեռանկարներին, Հայաստան-Եվրամիության փոխգործակցությանը:

ՀՀ Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

11:55 13.03.2018

Ամենաշատ ընթերցվածները