ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Առաջնագծում արևային պանելներ են տեղադրվել
15:35 13.03.2018

Առաջնագծում արևային պանելներ են տեղադրվել

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ առաջնային գծում տեղակայված մի շարք դիրքերում տեղադրվել են արևային պանելներ և մարտկոցներ տեխնիկական սարքավորումները սնուցելու նպատակով:

Այս մասին ասել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենի օգնական Մեդինա Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ արևային պանելների առաջին խմբաքանակը տեղադրվել է մարտ ամսին, ևս մեկ փուլով նախատեսվում է համակարգեր տեղադրել ընթացիկ տարում, հայտնում է «Արցախպրես»-ը:

Նրա խոսքով ծրագրի նպատակն է աջակցել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակին: Այն շարունակական բնույթ է կրելու:

«Արևային համակարգերի պատրաստումը «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը պատվիրել է Հայաստանում գործող «Արփի Սոլար» կազմակերպությանը: Ընկերության կողմից պատրաստված տվյալ արևային համակարգերը մոբիլ են, հեշտ տեղափոխվող և օժտված բավականաչափ հզորությամբ»,- ընդգծել է Հովհաննիսյանը:

Լուսանկարը՝ HayernAysor.am-ի

15:35 13.03.2018

Ամենաշատ ընթերցվածները