ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

2017-ին ՀՀ-ն ներկրել է 14 մլն դոլարի սպառազինություն
17:15 13.03.2018

2017-ին ՀՀ-ն ներկրել է 14 մլն դոլարի սպառազինություն

Մարտի 12-ին «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի» (SIRPI) հրապարակած զեկույցում նշվում է, որ 2017թ. Հայաստանը ներկրել է 14 մլն դոլարի սպառազինություն: Հայաստանին զենքի մատակարարումների 100%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին:

Ըստ զեկույցի, որը փոխանցում է «Ռազմ.ինֆո»-ն, Հայաստանը ներկրել է.

  • BM-9A52 «Սմերչ» ՀԿՌՀ-ներ (6 միավոր. մատակարարվել է 2016թ., 2017թ. մատակարարումը շարունակվել է);
  • Verba/SA-25 դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ (200 միավոր մատակարարվել է 2016-17թթ.);
  • 9M133 «Կորնետ» հակատանկային հրթիռային համալիրներ:

«Վերբա-Ս» համակարգերի ձեռքբերման մասին հայկական կողմը հայտնել էր դեռևս 2017թ. ապրիլին: Այդ ժամանակ նշվում էր, որ հայկական զինուժը նաև «Իգլա-Ս» դյուրակիր ԶՀՀ-ներ է ստացել, սակայն սա նշված զեկույցում բացակայում է: «Կորնետ» համալիրների ձեռքբերման մասին հայտնի էր դարձել այս տարի՝ 2018թ.:

2016թ., համաձայն SIPRI-ի տվյալների, Հայաստանը Ռուսաստանից ներկրել է 110 մլն դոլարի սպառազինություն:

SIPRI-ի տվյալների բազան անընդհատ թարմացվում է: Այսպես՝ 2017թ. հրապարակած ցուցակում նշվում էր, որ 2016թ. Հայաստանը ներկրել է 79 մլն դոլարի զենք, արդեն այս տարի նույն ցուցանիշը, ըստ այս կառույցի, հասել 110 մլն դոլարի:

Ըստ որում՝ դատելով առկա տվյալներից՝ տվյալները պարբերաբար թերի են ներկայացվում. որոշ զինատեսակներ, որոնք մատակարարվել են, զեկույցներում չեն ներառվում, որոշները ներառվում են զեկույցի հրապարակումից հետո՝ մեկ կամ մի քանի տարվա ընթացքում:

Լուսանկարը՝ Oruzhie.info-ի

17:15 13.03.2018