ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ՌԴ սենատորներն այցելել են Ծիծեռնակաբերդ
17:35 13.03.2018

ՌԴ սենատորներն այցելել են Ծիծեռնակաբերդ

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից՝ պատվիրակությունը գլխավորում է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը:

Այսօր Երևանում աշխատանքը կսկսի ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստը: 

17:35 13.03.2018

Ամենաշատ ընթերցվածները