ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Թուրքական կողմը հայտնում է Սիրիայի Աֆրին քաղաքը ամբողջությամբ շրջափակելու մասին
17:55 13.03.2018

Թուրքական կողմը հայտնում է Սիրիայի Աֆրին քաղաքը ամբողջությամբ շրջափակելու մասին

Թուրքական կողմը հայտարարում է, որ մարտի 12-ից սկսած Թուրքիայի զինված ուժերը և նրանց աջակցող զինյալները ամբողջությամբ շրջափակել են Սիրիայի Աֆրին քաղաքը: Հայտարարությունը այսօր՝ մարտի 13-ին, տարածել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:

Ըստ թուրքական «Հաբերթյուրք» հեռուստաալիքի կայքի՝ թուրք ուժայինները և նրանց աջակցող զինյալները 1,5 կմ հեռավորության վրա են գտնվում Աֆրին քաղաքի կենտրոնից, փոխանցում է «Ռազմ.ինֆո»-ն:

Թուրք լրագրող, վերլուծաբան Մեթեհան Դեմիրը «Հաբերթյուրք» հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ Աֆրինի կենտրոնի շրջափակման գործողությունը գուցե մոտենում է իր ավարտին, սակայն Թուրքիայի զինուժի գործողությունները Սիրիայում շարունակվելու են:

Լրատվակայքը հիշեցնում է, որ Թուրքիայի զինուժը և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները Աֆրինում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպնության ջոկատների»՝ YPG-ի դեմ գործողություններ են սկսել հունվարի 20-ից: Թուրքական կողմից գործողություններին ներգրավված են նաև ժանդարմերիայի, ոստիկանության հատուկ ուժերը:

Լուսանկարը՝ Al-Monitor.com-ի

17:55 13.03.2018

Ամենաշատ ընթերցվածները