ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Նախագահի աշխատակազմում կմնա 155 մարդ, վարչապետի աշխատակազմում՝ 600
18:35 13.03.2018

Նախագահի աշխատակազմում կմնա 155 մարդ, վարչապետի աշխատակազմում՝ 600

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ են կատարվել, որոնց համաձայն՝ 2018 թվականի ապրիլի 9-ից նախագահի աշխատակազմը չի կարող ունենալ 155-ից ավելի աշխատակից: Նախագահի աշխատակազմը կարող է տարեկան ունենալ մինչև 75 մլն դրամի չափով պահուստային ֆոնդ, որի տնօրինողը նախագահն է:

Ապրիլից հետո վարչապետի աշխատակազմը նախագահի աշխատակազմի նման համեստ չի լինի: Նշյալ օրենքի նախագծի համաձայն՝ վարչապետի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը սահմանում է վարչապետը, որը չի կարող գերազանցել 600-ը: Վարչապետի աշխատակազմը կարող է ունենալ պահուստային ֆոնդ ոչ ավել, քան տարեկան 150 միլիոն դրամի չափով, որը տնօրինելու է վարչապետը: Այս մասին փոխանցեց «Հայկական ժամանակ»-ը:

Լուսանկարը՝ Gov.am-ի

18:35 13.03.2018

Ամենաշատ ընթերցվածները