ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Բակո Սահակյանի՝ ԱՄՆ կոնգրեսում գտնվելու ընթացքում ադրբեջանական ցույց է լինելու
19:35 13.03.2018

Բակո Սահակյանի՝ ԱՄՆ կոնգրեսում գտնվելու ընթացքում ադրբեջանական ցույց է լինելու

Ինչպես տեղեկացնում է Արցախի նախագահի պաշտոնական կայքը՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 12-ին աշխատանքային այցով ժամանել է Վաշինգտոն:

Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցը թույլ չտալու նպատակով «Միացյալ Նահանգների ադրբեջանցիների ցանցը» (USAN) ստորագրահավաք էր կազմակերպել: Դատելով նրանից, որ արցախյան պատվիրակությունն այժմ Վաշինգտոնում է, կարելի է ենթադրել, որ նախաձեռնությունը տապալված է:

ԱՄՆ քաղաքացի ադրբեջանցիների մեկ այլ խումբ պատրաստվում է մարտի 14-ին Ադրբեջանի դեսպանատան առջև հակաիշխանական ցույց անցկացնել: Այդ խումբը ներկայացնում են Ադրբեջանից քաղաքական դրդապատճառներով արտագաղթած և քաղաքական ապաստան խնդրած անձինք: Հատկանշական է, որ ցույցը սկսվելու է Բակո Սահակյանի՝ Կոնգրեսում հանդիպումից կես ժամ անց: Օգտվելով այս զուգադիպությունից՝ որոշ ադրբեջանական ԶԼՄ-ներ, շարունակելով դժգոհություն արտահայտել Սահակյանի այցի վերաբերյալ, որոշել են անդրադառնալ նաև քաղաքական էմիգրանտների թեմային՝ ակնարկելով, թե իբր Արցախի ղեկավարության և ադրբեջանցի քաղաքական էմիգրանտների գործողությունները համաձայնեցված են:

19:35 13.03.2018

Ամենաշատ ընթերցվածները