ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Թրամփը թոշակի է ուղարկել Թիլլերսոնին
19:55 13.03.2018

Թրամփը թոշակի է ուղարկել Թիլլերսոնին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետքարտուղարի պաշտոնից ազատել է Ռեքս Թիլլերսոնին: Թրամփը մեկ այլ որոշմամբ պետքարտուղարի պաշտոնին նշանակել է Կենտրոնական Հետախուզական Վարչության պետ Մայք Պոմպեոյին: Այս մասին Նախագահը հաղորդել է թվիթերյան իր միկրոբլոգում, որը փոխանցում է BBC-ն:

Թվիթերյան հաղորդագրության մեջ շնորհակալություն հայտնելով Թիլլերսոնին կատարած աշխատանքի համար՝ Թրամփը նշել է, որ նոր պետքարտողարն «ուղղակի ֆանտաստիկ աշխատանք է իրականացնելու»:

Բրիտանական լրատվամիջոցը հիշեցնում է, որ Թիլլերսոնը ExxonMobil նավթային ընկերության նախկին գործադիր տնօրենն է, ով ԱՄՆ Պետքարտողարի պաշտոնում ծառայեց ուղիղ մոտ մեկ տարի:

Թրամփի մեկ այլ որոշման համաձայն՝ Ջինա Հասպելը նշանակվել է ԿՀՎ տնօրենի պաշտոնին:

Լուսանկարը՝ BBC-ի

 
19:55 13.03.2018

Ամենաշատ ընթերցվածները