ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Դպրոցներում մեկնարկում են գարնանային արձակուրդները
17:15 13.03.2018

Դպրոցներում մեկնարկում են գարնանային արձակուրդները

Հանրապետության հանրակրթական դպրոցներում մարտի 19-ից կմեկնարկի գարնանային արձակուրդը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը:

Գերատեսչությունը նաև հավելում է, որ համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 2-12-րդ դասարանների աշակերտներին գարնանային արձակուրդ կտրամադրվի 2018 թվականի մարտի 26-ից ապրիլի 1-ը ներառյալ: Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը կտևի մարտի 19-ից ապրիլի 1-ը ներառյալ:

17:15 13.03.2018

Ամենաշատ ընթերցվածները