ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Նոր Զելանդիայում առաջին անօդաչու թռչող տաքսին են փորձարկել (տեսանյութ)
21:15 13.03.2018

Նոր Զելանդիայում առաջին անօդաչու թռչող տաքսին են փորձարկել (տեսանյութ)

Նոր Զելանդիայում փորձարկել են աշխարհում առաջին անօդաչու թռչող տաքսին: Այս մասին հայտնում է Engadget կայքը, որին հղումով փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Kitty Hawk ընկերության կողմից նախագծված Cora կոչվող տաքսին աշխատում է էլեկտրական շարժիչով: Այն նախատեսված է երկու ուղևորի համար:

Cora-ն կարող է բարձրանալ և վայրէջք կատարել ուղղաձիգ կերպով ինչպես ուղղաթիռը: Փոխադրամիջոցի առավելագույն արագությունը 180 կմ/ժ է, իսկ առավելագուն բարձրությունը՝ 914,4 մետր:

Նախագծող ընկերությունը մտադիր է տաքսին շուկա հանել առաջիկա մի քանի տարիներին:

Տեսանյութը դիտեք այստեղ:

Լուսանկարը՝ RichardHartely.com-ի

21:15 13.03.2018

Ամենաշատ ընթերցվածները