ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ԵԱՀԿ դիտարկում կանցկացվի Կուրոպատկինոյից հարավ-արևելք ուղղությամբ
13:35 14.03.2018

ԵԱՀԿ դիտարկում կանցկացվի Կուրոպատկինոյից հարավ-արևելք ուղղությամբ

Մարտի 15-ին Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հարավ-արևելք։ 

Արցախի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա), ինչպես նաեւ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա)։

Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։

13:35 14.03.2018

Ամենաշատ ընթերցվածները