ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ՄԻՊ-ը դեմ է Երևանի ավագանու նիստերը դռնփակ անցկացնելուն
20:35 14.03.2018

ՄԻՊ-ը դեմ է Երևանի ավագանու նիստերը դռնփակ անցկացնելուն

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դեմ է Երևանի ավագանու նիստերըդռնփակ անցկացնելուն: Այս մասին հայտնել է PanARMENIAN.Net-ը Panorama.am-ին հղումով:

Թաթոյանի խոսքով լրագրողներին պետական համակարգից «օտարացնելու» վտանգավոր միտում է նկատվում:

«Լրագրողը կատարում է հանրային գործառույթ: Դա վտանգավոր եմ համարում, պետք է ամեն ինչ անել նման ընկալում չձևավորվելու համար»,- ասել է Թաթոյանը:

Անդրադառնալով Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշմանը՝ ՄԻՊ-ն ասել է, որ իրենք ուսումնասիրել են միջազգային փորձը, և երկրների ճնշող մեծամասնությունն իսկապես նիստերն ուղիղ չի հեռարձակում: Նա նկատել է նաև, որ որոշ երկրներում նիստերին նախորոդում կամ հաջորդում են ճեպազրույցներ:

Լուսանկարը՝ Azatutyun.am-ի

20:35 14.03.2018

Ամենաշատ ընթերցվածները