ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«ԼՂ-ի հարցը դեռևս արյունահոսող վերք է». Թուրքիայի վարչապետ
14:15 15.03.2018

«ԼՂ-ի հարցը դեռևս արյունահոսող վերք է». Թուրքիայի վարչապետ

Բաքու մեկնած Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հանդիպել է Ադրբեջանի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովին։

TRThaber-ի փոխանցմամբ, որին հղումով վկայակոչում է «Հայկական ժամանակ»-ը, Ասադովի հետ հանդիպման ժամանակ Յըլդըրըմը, անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը, ասել է.«Լեռնային Ղարաբաղի հարցը դեռևս արյունահոսող վերք է: Անշուշտ օրերից մի օր այս սխալը կշտկվի: Թուրքիան կշարունակի լինել Ադրբեջանի կողքին այդ արդար գործում։ Տարածաշրջանում կայունության պահպանման տեսանկյունից Ադրբեջանը պետք է ուժեղ լինի»,- ասել է Թուրքիայի վարչապետը։

Աղբյուրը հաղորդում է, որ Յըլդըրըմը հանդիպել է նաև Իլհամ Ալիևին։

Թուրքիայի վարչապետը Ադրբեջանում մասնակցելու է Բաքվի 6-րդ համաշխարհային համաժողովին։ Համաժողովի շրջանակներում թուրք պաշտոնյան հանդիպումներ է ունենալու այլ երկրների նախագահների և բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Լուսանկարը՝ Getty Images-ի

14:15 15.03.2018

Ամենաշատ ընթերցվածները