ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի ու Վրաստանի ԱԳՆ-ները Բաքվում համատեղ հռչակագիր են ընդունել
18:15 15.03.2018

Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի ու Վրաստանի ԱԳՆ-ները Բաքվում համատեղ հռչակագիր են ընդունել

Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի ու Վրաստանի ԱԳ նախարարների՝ համապատասխանաբար Էլմար Մամեդյարովի, Մեվլյութ Չավուշօղլուի, Մոհամմադ Ջավադ Զարիֆի և Միխեիլ Ջանելիձեի՝ մարտի 15-ին Բաքվում կայացած քառակողմ հանդիպման արդյունքներով համատեղ հռչակագիր է ստորագրվել։

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ հռչակագիրը կընդլայնի քառակողմ համագործակցությունը ենթառակուցվածքային, տրանսպորտի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։

Նա հավելել է, որ հաջորդ քառակողմ ֆորմատով հանդիպումը կայանալու է Վրաստանում։

Իր հերթին Զարիֆն առանձնազրույցներ է ունեցել իր երեք գործընկերների հետ:

Լուսանկարը՝ PressTV.ir-ի

18:15 15.03.2018

Ամենաշատ ընթերցվածները