ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Աշխարհը չի ճանաչում ԼՂ-ի անկախությունը, մյուս կողմից չի ցանկանում տեսնել պատերազմ». Թոմաս դե Վաալ
19:35 15.03.2018

«Աշխարհը չի ճանաչում ԼՂ-ի անկախությունը, մյուս կողմից չի ցանկանում տեսնել պատերազմ». Թոմաս դե Վաալ

Առողջարար է փոխել երկրի ղեկավարությունը, դա ազդում է նաև երկրի տնտեսության զարգացման վրա:

Լրագրողների հարցմանը, թե ինչպես է վերաբերվում նրան, որ Ադրբեջանում և Հայաստանում փոխում են սահմանադրությունը երկրի իշխանությունների երկարակեցությունը ապահովելու համար, այսպես է պատասխանել Կարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը:

«Երբ խոսում ենք Ղարաբաղյան հիմնախնդրի մասին, նկատում ենք, որ այն ունի նաև դրական կողմ. երկու ղեկավարները ճանաչում են միմյանց, մենք գործընթացում չենք սպասում ղեկավարների կողմից որևէ անակնկալ, որևէ ռիսկ»,- ասել է նա:

Լրագրողներից մեկը հիշատակել է, որ նա ժամանակին ասել էր, որ չի կարծում, թե հայ և ադրբեջանական հասարակություններում պատրաստ են փոխզիջումներին: Դրան ի պատասխան՝ փորձագետը նշել է, որ ինքն իր կարծիքը չի փոխել:

«Մենք տեսնում ենք երկու հասարակություն, որոնք պատրաստ չեն երկխոսության, և կարծում եմ՝ 2016 թվականի ապրիլը նրանց այս հարցում ավելի հետ գցեց, որովհետև այս տարածաշրջանում վախի մթնոլորտ ստեղծվեց, և անվտանգության պահպանման հարց բարձրացավ»,- ասել է դե Վաալը՝ նշելով, որ, ցավոք սրտի, սա է  հիմա հիմնական զարգացումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում, փորձագետի խոսքերն է փոխանցում Tert.am-ը:

«Մյուս կողմից ես չեմ կարծում, որ ապագայում խնդիր լինի, որ հայերն ու ադրբեջանցիները միասին ապրեն: Մասնավոր խոսակցություններում նրանք հասկանում են, որ եթե ժամանակին ապրել են միասին, ապագայում էլ կկարողանան ապրել»:

Tert.am-ի դիտարկմանը, թե հնարավոր է փոխել ԼՂ հիմնախնդրի կարգավորման տրամաբանությունը, և այդ դեպքում ինչ կտա դա գործընթացին, Թոմաս դե Վաալը պատասխանել է.

«Ես չեմ կարծում, որ հնարավոր է փոխել ինչ-որ բան ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Մենք ունենք երկու ուժեղ պետություններ, որոնք ունեն տարբեր պահանջներ: Աշխարհը չի պատրաստվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Նրանք դա չեն արել արդեն մոտ երեսուն տարի: Բայց մյուս կողմից էլ աշխարհը չի ցանկանում տեսնել բռնություն և պատերազմ: Հիմա մենք ունենք բալանս, այդ բալանսն արդեն երեսուն տարվա է, և այն կմնա: Ես չեմ կարծում, որ կարող ենք մենք փոխել այս գործընթացն ամբողջովին: Անգամ Ադրբեջանի կողմից ծախսված միլիարդավոր դոլարները չկարողացան փոխել բալանսը»:

Լուսանկարը՝ Youtube-ից

19:35 15.03.2018

Ամենաշատ ընթերցվածները