ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ստամբուլի փողոցներից մեկը կվերանվանվի «Հրանտ Դինք»
13:15 16.03.2018

Ստամբուլի փողոցներից մեկը կվերանվանվի «Հրանտ Դինք»

Ստամբուլի Շիշլի շրջանի համայնքային խորհուրդը որոշում է ընդունել շրջանի փողոցներից մեկը վերանվանել Թուրքիայում հրատարակվող «Ակոս» պոլսահայ թերթի հիմնադիր ու խմբագրապետ, հայ լրագրող Հրանտ Դինքի անունով: Վերջինս  սպանվել էր 2007-ի հունվարի 19-ին Ստամբուլում:

Որոշում է ընդունվել նաև մեկ փողոց էլ վերանվանել սպանված թուրք լրագրող Ուղուր Մումջուի անունով:

Habertürk-ի փոխանցմամբ Շիշլիի համայնքապետարանի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ շրջանի «Ըշըք» փողոցը կվերանվանվի Ուղուր Մումջուի,  իսկ «Սամանյոլու» փողոցը՝ Հրանտ Դինքի անունով: Թուրքական լրատվամիջոցին հղումով փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Շրջանի ղեկավարության կողմից մարտի 8-ին ընդունած որոշումն ուղարկվել է Ստամբուլի քաղաքային խորհրդի հաստատմանը: Հաստատումից հետո փողոցների անվանումները պաշտոնապես կփոխվեն:

Շիշլի համայնքի ղեկավար Հայրի Ինոնյուն նշել է, որ իրենք ցանկանում են ապրեցնել 2 մտավորականների անունները, որոնք զոհվեցին հանուն մամուլի ու ժողովրդավարության:

Լուսանկարը՝ Agos.com.tr-ի 
13:15 16.03.2018

Ամենաշատ ընթերցվածները