ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«ՀՀ-ն վերադարձնելու տարածքներ չունի». Շարմազանով
13:55 16.03.2018

«ՀՀ-ն վերադարձնելու տարածքներ չունի». Շարմազանով

Հայաստանը տարածքներ չունի վերադարձնելու: Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն` անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հայտարարությանը հայերի կողմից տարածքներ վերադարձնելու մասին:

«Տարածքներն իրենք պետք է վերադարձնեն, մենք որևէ բան չունենք վերադարձնելու: Թուրքիան ունի բազմաթիվ տարածքներ վերադարձնելու, այդ թվում` նաև այսօր ԵՄ անդամ երկիր Կիպրոսին»,- հավելել է նա, ում խոսքերը փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Շարմազանովն անդրադարձել է նաև Թուրքիայի վարչապետի այն հայտարարությանը, թե «ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն ընդունել են բանաձևեր, ըստ որոնց՝ հայերը Խոջալուում կոտորած են իրականացրել»՝ նշելով, որ չկա որևէ միջազգային կառույց կամ կազմակերպություն, որն ընդունել է որևէ փաստաթուղթ, որտեղ Հայաստանը մեղադրվում է որևէ կոտորածի մեջ:

«Թուրքիայի վարչապետը խոսել է թուրք-ադրբեջանական եղբայրությունից և ասել է, որ Թուրքիան մշտապես լինլու է Ադրբեջանի կողքին: Նա արել է հայտարարություններ, որոնք ես կարող եմ միայն որպես սուտ, լկտի սուտ և անհեթեթություն բնութագրել»,- ասել է Շարմազանովը:

Նա ընդգծել է` հենց նման պահվածքն է վկայում այն մասին, որ Թուրքիան անելիք չունի Արցախի հիմանահարցի կարգավորման մեջ.«Այսպիսով՝ Թուրքիան սատարում է Ադրբեջանի հանցագործ քաղաքականությանը»:

Լուսանկարը՝ ArmeniaSputnik.am-ի

13:55 16.03.2018

Ամենաշատ ընթերցվածները