ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գորիսում 80-ամյա քաղաքացին շինությունից ընկել է հորը
17:35 16.03.2018

Գորիսում 80-ամյա քաղաքացին շինությունից ընկել է հորը

Մարտի 16-ին՝ ժամը 12:29-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի սպասարկման կետի մոտակայքում գտնվող կիսակառույց շինությունից քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Օրբելյանների փողոցի թիվ 8 շենքի մոտակա հորից դուրս են բերել 80-ամյա Կ. Մ.-ին և մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին, վերջինս հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

17:35 16.03.2018