ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ՌԴ-ն անցանկալի անձ է ճանաչել բրիտանացի 23 դիվանագետի
15:35 17.03.2018

ՌԴ-ն անցանկալի անձ է ճանաչել բրիտանացի 23 դիվանագետի

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարություն persona non-grata (անցանկալի անձ) է ճանաչել Մեծ Բրիտանիայի դեսպանության 23 դիվանագետի, ինչպես նաև պահանջել, որպեսզի նրանք Ռուսաստանի սահմանները լքեն մեկ շաբաթվա ընթացքում: Այս մասին հայտարարությունը հրապարակված է Նախարարության պաշտոնական կայքէջում, որին հղումով փոխանցում է РИА Новости-ն:

Ավելին՝ պաշտոնական Մոսկվան չեղյալ է հայտարարել Սանկտ-Պետերբուրգում բրիտանական գլխավոր հյուպատոսություն բացելու համար տրված համաձայնությունը: Բացի այդ, կասեցվում է Բրիտանական խորհրդի գործունեությունը ՌԴ-ում՝ կապված մարմնի կարգավիճակի չկարգավորված լինելու հանգամանքով:

Համապատասխան միջոցառումները կյանքի կկոչվեն՝ համաձայն միջազգային իրավունքի պրակտիկային:

Լուսանկարը՝ Ria.ru-ի

15:35 17.03.2018

Ամենաշատ ընթերցվածները