ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Լոս Անջելեսում հրաձգության հետևանքով 2 հայ է սպանվել
16:55 17.03.2018

Լոս Անջելեսում հրաձգության հետևանքով 2 հայ է սպանվել

Լոս Անջելեսի Վելի Գլեն շրջանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 2 հայ է սպանվել, գրում է dailynews.com-ը՝ մանրամասնելով, որ դա կարող է հանցախմբերի հետ առնչություն ունեցող սպանություն լինել:

Լոս Անջելեսի շրջանի դատաքննչական գրասենյակից հայտնել են, որ սպանվածները 47-ամյա Հակոբ Փափազյանը (Վան Նայսի բնակիչ) ու 57-ամյա Վարդգես Մեսրոպյանն են (Արկադիայի բնակիչ), փոխանցում է Tert.am-ը:

Մեսրոպյանը մահացել է անմիջապես դեպքի վայրում, իսկ Փափազյանը մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց հետո:

Լոս Անջելեսի ոստիկանությունը սահմանափակ տեղեկություններ է հրապարակել սպանությունների ու կասկածյալների վերաբերյալ: Դեռևս հայտնի չեն սպանությունների դրդապատճառները և թե ինչ տեսակի զենք է կիրառվել:

16:55 17.03.2018

Ամենաշատ ընթերցվածները