ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Առաջնագծում անցած շաբաթ Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ
13:35 19.03.2018

Առաջնագծում անցած շաբաթ Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ

Մարտի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց:

Բացի հրաձգային զինատեսակներից շփման գծի արևելյան և հյուսիսային հատվածներում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետեր (3 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայություն

13:35 19.03.2018