ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մխիթարյանը լավագույն մարզիկի համար ստացած մեքենան նվիրել է վիրավոր և հաշմանդամ զինվորներին
20:35 19.03.2018

Մխիթարյանը լավագույն մարզիկի համար ստացած մեքենան նվիրել է վիրավոր և հաշմանդամ զինվորներին

ՀՀ ֆուտբոլի հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՀՀ 2017թ. լավագույն մարզիկների 10-յակում ընդգրկվելու համար ստացած մեքենան նվիրաբերել է վիրավոր և հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնին: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Այսօր՝ մարտի 19-ին, նա այցելել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան: Հանդիպել է ուսանողների, բժշկական անձնակազմի, վիրավոր և հաշմանդամ զինծառայողների հետ: Այս մասին փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ Հենրիխ Մխիթարյանը ծանոթացել է համալսարանի տարածքում գործող վիրավոր և հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնին, զրուցել հիվանդների, ուսանողների հետ:

Մխիթարյանը Հայաստան է ժամանել՝ ազգային ընտրանու առաջիկա ընկերական հանդիպումներին մասնակցելու: Մարտի 24-ին Հայաստանը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունելու է Էստոնիային, իսկ 27-ին՝ Լիտվային: 

20:35 19.03.2018