ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Տավուշի մարզի պաշտպանական դիրքերից մեկում ժամկետային զինծառայող է վիրավորվել
14:55 20.03.2018

Տավուշի մարզի պաշտպանական դիրքերից մեկում ժամկետային զինծառայող է վիրավորվել

Տավուշի մարզի պաշտպանական դիրքերից մեկում մարտի 19-ին ժամկետային զինծառայող հրազենային վիրավորում է ստացել:

NEWS.am-ին ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ զինծառայողը տեղափոխվել է Երևան, գտնվում է հոսպիտալում, վիճակը կայուն է:

«Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»,- ասել է նա առանց դեպքի հանգամանքները մանրամասնելու:

14:55 20.03.2018

Ամենաշատ ընթերցվածները