ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Փետրվարին ՀՀ պետպարտքը նվազել է
16:15 20.03.2018

Փետրվարին ՀՀ պետպարտքը նվազել է

Հայաստանի պետական պարտքը փետրվարին կրճատվել է 0,6%-ով: ՀՀ Ֆինանսների նախարարության տվյալների համաձայն՝ եթե 2018 թվականի հունվարին պետական պարտքը կազմել է $6,898 մլրդ, ապա փետրվարին այն կազմել է $6,851 մլրդ: Տվյալները փոխանցել է PanARMENIAN.Net-ը:

Հաշվետու ժամանակահատվածում 0,2%-ով նվազել է արտաքին պարտքը՝ հունվարի $4,963 մլրդ-ի փոխարեն կազմելով $4,950 մլրդ:

Փետրվարին 2,3%-ով նվազել է նաև ներքին պարտքը. նախորդ ամիս այն կազմել է $1,291 մլրդ, իսկ հունվարին՝ $1,322 մլրդ:

2018 թվականի հունվարին 2017 թվականի դեկտեմբեր ամսվա նկատմամբ Հայաստանի պետական պարտքն աճել էր $123,5 մլն-ով կամ մոտ 2%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական պարտքը կազմել էր 6,89 մլրդ դրամ, իսկ 2017 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ՝ $6,77 մլրդ:

16:15 20.03.2018