ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ձերբակալվել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին
16:55 20.03.2018

Ձերբակալվել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին

Մարտի 20-ին ձերբակալվել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին։ Այս մասին հայտնում է ֆրանսահայ հանրային գործիչ Արման Ավագյանը, փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը: 

Լուրը հաստատել են նաև միջազգային լրատվականները: Reuters-ի հաղորդմամբ Ֆրանսիայի նախկին նախագահը շուտով հարցաքննվելու է՝ Լիբիայի իշխանությունների կողմից նրա նախընտրական քարոզարշավի հնարավոր անօրինական ֆինանսավորման հետ:

«Նա կասկածվում է Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիի կողմից իր նախընտրական արշավի համար ապօրինի ֆինանսավորման մեջ։ Սարկոզիի ձերբակալումը կարող է տևել մինչև 48 ժամ, որից հետո նրան կարող են մեղադրանք առաջադրել»,- Facebook-ի իր էջում գրել է Ավագյանը։

Թեպետ այս գործը սկսել է քննվել դեռևս 2013թ.-ին, սակայն նախկին նախագահը, ով զբաղեցրել է երկրի ղեկավարի պաշտոնը 2007 թվականից մինչև 2012 թվականը, առաջին անգամ է ներկա եղել այդ գործով լսումներին:

Լուսանկարը՝ AlJazeera.com-ի

16:55 20.03.2018