ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայուհին ընդգրկվել է կինոբիզնեսի աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցանկում
17:15 20.03.2018

Հայուհին ընդգրկվել է կինոբիզնեսի աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցանկում

Կինոբիզնեսի համաշխարհային «Celluloid Junkie» հրատարակչությունը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ կին գործիչների ցանկը:

Հրատարակչության թոփ-50-ում է հայտնվել ռուսական կինոբիզնեսի ներկայացուցիչ, «Սինեմա Սթար» կինոթատրոնների տնօրեն, ազգությամբ հայ Կարինա Աղաջանովան, որը զբաղեցնում է 39-րդ տեղը: Կարինա Աղաջանովան արդեն հինգ տարի է՝ ղեկավարում է «Սինեմա Սթար» ցանցը և արդեն երրորդ տարին շարունակ տարբեր հորիզոնականներ է զբաղեցնում կինոբիզնեսի ամենաազդեցիկ կանանց վարկանիշային ցանկում:

Celluloid Junkie-ը հրապարակվում է 2015 թվականից։ Դրա նպատակն է՝ հասարակության ուշադրությունն ուղղորդել կինոբիզնեսի ոլորտում կանանց դերակատարմանը: «Տաշիր Գրուպ»-ին պատկանող «Սինեմա Սթար» ընկերությունը հիմնադրվել է  2005 թվականին։ Այսօր այն ցանցեր ունի Ռուսաստանի 16 քաղաքում եւ Հայաստանում։ Այն ներառում է 26 կինոթատրոն։ Ցանցը գլխավորում է «Տաշիր Գրուպ»-ի նախագահ Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը:

17:15 20.03.2018

Ամենաշատ ընթերցվածները