ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ԱԻՆ-ը մանրամասնել է Երևանից Մոսկվա ուղևորվող ավտոբուսի վթարի մասին
17:55 20.03.2018

ԱԻՆ-ը մանրամասնել է Երևանից Մոսկվա ուղևորվող ավտոբուսի վթարի մասին

Մարտի 20-ին՝ ժամը 10:57-ին, տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:00-ի սահմաններում Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են Երևան-Մոսկվա երթուղու Mercedes մակնիշի 308 AF 61 պետհամարանիշով ավտոբուսը և բեռնատարը:

Ինչպես հայտնում են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից՝ ավտոբուսի և բեռնատարի վարորդները մահացել են, նախնական տվյալներով ավտոբուսի ուղևորներից կա 9 տուժած, մոտ 40 ուղևոր տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Պավլովսկ քաղաքի մոտակայքում գտնվող Как дома հյուրանոց:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Ավելի վաղ Վորոնեժի տրանսպորտի վարչությունից հայտնել էին, որ ավտոբուսը Մոսկվայից էր Երևան ուղևորվել:

17:55 20.03.2018