ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Ալիևը մառազմատիկ պահանջներ կներկայացնի նաև մյուս հարևան պետություններին». Ռուբեն Սադոյան
18:35 20.03.2018

«Ալիևը մառազմատիկ պահանջներ կներկայացնի նաև մյուս հարևան պետություններին». Ռուբեն Սադոյան

Սամցխե-Ջավախքի տարածաշրջան կատարած այցի ընթացքում մարտի 20-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպեց Ախալքալաքի հայ համայնքի հետ։

Ինչպես հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայությունից՝ հանդիպման ընթացքում դեսպան Սադոյանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին։

Անդրադառնալով շրջանի սոցիալ-տնտեսական խնդիրներին՝ դեսպան Սադոյանը նշել է, որ այդ հարցը գտնվում է իր մշտական ուշադրության կենտրոնում և իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի մի շարք խնդիրներ լուծում ստանան, ստեղծվեն նոր աշխատատեղեր և այլն։

Հարցեր են հնչել Հայաստանի սահմանակից մարզերի հետ ապակենտրոնացված համագործակցության, մշակույթի, սպորտի, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտների հետ կապված։

Դեսպան Սադոյանն իր խոսքում ընդգծել է Թբիլիսիի հետ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի հայ բնակչության կապի ամրապնդման և վրացերեն լեզվի ուսուցման կարևորությունը։

Ներկաներից մեկին հետաքրքրում էր Իլհամ Ալիևի արած վերջին հայտարարությունը, որ Հայաստանի ողջ տարածքն ադրբեջանական պատմական հողեր են։ Հարցին ի պատասխան՝ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը նշել է, որ Ալիևի հայտարարություններն արդեն մառազմատիկ բնույթ են կրում, և եթե այսպես շարունակվի, ապա Ալիևն իր հաջորդ տարածքային պահանջները կներկայացնի Ադրբեջանի հարևան մնացած պետությունների նկատմամբ։

Հանդիպման ավարտին Ռուբեն Սադոյանը Գումբուրդո գյուղի Սուրբ Խաչ մատուռի կառուցման համար Սայաթ և Խաչատուր Սահարյան եղբայրներին պարգևատրեց Սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով:

Լուսանկարը՝ Panorama.am-ի

18:35 20.03.2018

Ամենաշատ ընթերցվածները