ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանում կստեղծվեն քայլարշավային երթուղիներ
18:55 20.03.2018

Հայաստանում կստեղծվեն քայլարշավային երթուղիներ

ՀՀ Կառավարությունը 3 մլն դրամ է հատկացրել քայլարշավային երթուղի մշակելու համար: Այս մասին նշված է գործադիրի մարտի 22-ի նիստի օրակարգում ընդգրկված որոշման նախագծի մասին:

Նշվում է, որ իրականացվել է 20 երթուղու քարտեզագրման գործընթացը։ Այս մասին փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

«Կարևորելով Հայաստանի քայլարշավային զբոսաշրջության զարգացման հնարավորությունները՝ 2015 թվականից սկած «Նատուրա տուր» ՍՊԸ-ն Գերմանիայից, Ավստրիայից և Շվեյցարիայից ժամանած փորձագետների հետ միասին գնահատել է Հայաստանում առկա 140 (քայլարշավային, հեծանվային և լեռնադահուկային) երթուղի, որոնք համապատասխանում են միջազգային անվտանգության նորմերին և օգտագործելի են զբոսաշրջության նպատակներով»,- նշվում է նախագծի մեջ:

Հայաստանի քայլարշավային զբոսաշրջությունը խթանելու նպատակով, բարձր վարկանիշ ունեցող www.wikiloc.com կայքում, վերբեռնվել է ՀՀ տարբեր մարզերում առկա մոտ 100 քայլարշավային երթուղի, որոնց շնորհիվ բազմաթիվ արշավականներ այցելել են Հայաստան և օգտվել կայքում տեղակայված տեղեկատվությունից։

Լուսանկարը՝ Armenpress.am-ի

18:55 20.03.2018

Ամենաշատ ընթերցվածները