ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Փարիզում հանրային տրանսպորտը 2020-ից կարող է անվճար դառնալ
19:15 20.03.2018

Փարիզում հանրային տրանսպորտը 2020-ից կարող է անվճար դառնալ

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն մտադիր է մինչև 2018-ի ամառն ուսումնասիրել և քննարկել անվճար հանրային տրանսպորտի մոդելը բնակչության բոլոր շերտերի համար: Այդ մասին նա պատմել է Les Echos թերթին տված հարցազրույցում, որը փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Ըստ քաղաքապետի՝ այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշում պետք է կայացվի մինչև 2020 թվականը:

«Անվճար տրանսպորտի հարցը առանցքային է քաղաքում տեղաշարժվելու առումով, որտեղ վնասակար արտանետումներով ավտոմեքենաներն այլևս կենտրոնական տեղը չեն գրավում»,- ասել է Իդալգոն, գրում է «Կոմերսանտ»-ը:

Սա քաղաքացիների անվճար տեղաշարժն ապահովելու ուղղությամբ քաղաքապետարանի առաջին նախաձեռնությունը չէ: Մարտի 20-ին տեղի կունենա ավելի քան 220.000 տարեց փարիզեցիների համար անվճար երթուղային տոմս սահմանելու վերաբերյալ քվեարկությունը:

Լուսանկարը՝ AutoNetMagz.net-ի

19:15 20.03.2018