ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Մենք պետք է այլընտրանք դառնանք». Էդմոն Մարուքյան
19:35 20.03.2018

«Մենք պետք է այլընտրանք դառնանք». Էդմոն Մարուքյան

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Էդմոն Մարուքյանը, պարզաբանելով «ԵԼՔ»-ում փողոցային պայքարի հարցում ընդհանուր հայտարարի չգալու իրավիճակը, նշել է, որ յուրաքանչյուր կուսակցության ծրագրում էլ կա փողոցային պայքարի տարբերակը: Հարցին՝ փողոցային պայքարի շրջանակներում, երբ կուսակցություններից մեկի գործողություններն ընթացքի մեջ լինեն, հնարավո՞ր է, որ մյուսները միանան, Մարուքյանն ասել է.

«Ես չեմ ուզում եթեներով խոսել, բայց քաղաքականության մեջ ոչ մի բան չի բացառվում: Մենք որոշել ենք, որ ուժերը միմյանց չեն կաշկանդելու: «Լուսավոր Հայաստան»-ի ծրագիրը «ԵԼՔ»-ի տրամադրությունից դուրս չէ»,- ասել է նա և շարունակել.

«Մենք խորհրդարանական ուժ ենք, միշտ պատկերացրել ենք, որ այսպես է մեր պայքարը և այս ձևով էլ շարունակելու ենք: Պետք է դառնանք այլընտրանք և ունենք այլընտրանքային վարչապետի թեկնածու»,- ասել է նա:

«ՀԺ»-ի հարցին, թե Սերժ Սարգսյանի հարցազրույցի ենթատեքստն իր համար անակնկա՞լ էր, ասել է.

«Ո՛չ, ինձ համար անակնկալ չէր: Մայիս ամսից այս շենքում այդ հարցը բարձրացրել ենք: Կարեն Կարապետյանին ես եմ առաջինը հարցը տվել, թե ինքը շարունակելու՞ է լինել վարչապետ»,- ասել է Մարուքյանը:

Լուսանկարը՝ Tert.am-ի

19:35 20.03.2018