ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ռոնալդուն մտածում է Չինաստան տեղափոխվելու մասին
20:15 20.03.2018

Ռոնալդուն մտածում է Չինաստան տեղափոխվելու մասին

Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտածում է Չինաստան տեղափոխվելու մասին: Այդ մասին Esporte Interativo-ի եթերում հայտարարել է չինական «Գուանչժոու Էվերգրանդ» չինական ակումբի և Բրազիլիայի հավաքականի նախկին մարզիչ Լուի Ֆելիպե Սկոլարին: Նա պատմել է, որ հարձակվողը բազմիցս է հետաքրքրվել Չինաստանում կյանքի մասին, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

«Ռոնալդուն շատ անգամ է ինձ հարցեր տվել Չինաստանում կյանքի մասին: Ես մանրամասն նկարագրել եմ նրան այդ երկրում ապրուստի բոլոր նրբությունները: Պետք է հասկանանք, որ ֆուտբոլից բացի Ռոնալդուն նաև իր ապրանքանիշերն ունի, իր ինդուստրիան, իսկ Չինաստանը սպառման հսկայական շուկա է: Եվ ես ասել եմ նրան այն, ինչ հիմա եմ ասում՝ նա, ով հնարավորություն ունի, պետք է մեկնի Չինաստան»,- ասել է մարզիչը, գրում է Lenta.ru-ն:

Հունվարին «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանձնարարել էր Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշին նոր թիմ որոնել իր սանի համար: Իսպանական ակումբի մի շարք ֆուտբոլիստներ ցանկանում են, որ պորտուգալացին հեռանա Մադրիդից: Ռոնալդուն իր հերթին նրանց է մեղադրել թիմի վերջին շրջանի անհաջողությունների համար:

«Ռեալ»-ի կազմում Ռոնալդուն 4 անգամ «Ոսկե գնդակ» է նվաճել: 2017/18թթ. խաղաշրջանում նրա հաշվին 18 գոլ և 4 գոլային փոխանցում կա:

Լուսանկարը՝ VK.com-ի

20:15 20.03.2018