ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Վարորդները փոքր ՃՏՊ-ների դեպքում ԱՊՊԱ հայտարարագիրն ինքնուրույն կգրանցեն
20:35 20.03.2018

Վարորդները փոքր ՃՏՊ-ների դեպքում ԱՊՊԱ հայտարարագիրն ինքնուրույն կգրանցեն

Վարորդները կկարողանան բջջային հավելվածի միջոցով ինքնուրույն գրանցել ԱՊՊԱ հայտարարագիրը մինչև 100.000 դրամ պահանջով նյութական վնասով ՃՏՊ-ների (այսինքն՝ պարզ դեպքեր) դեպքում:

Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ Կառավարության մարտի 22-ի նիստի օրակարգում, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Կառավարության կողմից հավանության արժանացած Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգով նախատեսվում է նաև բոլոր տիպի ՃՊՏ-ների կենտրոնացված և միասնական հաշվառման համակարգի ներդրում:

Նշված միջոցառումները կիրականացվեն Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ֆինանսավորմամբ (մոտ $900.000) իրականացվող «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի» շրջանակում:

Լուսանկարը՝ GPConsulting.hu-ի

20:35 20.03.2018

Ամենաշատ ընթերցվածները