ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Թրամփը չի շնորհավորել Պուտինին
20:55 20.03.2018

Թրամփը չի շնորհավորել Պուտինին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ռուսաստանի նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի վերընտրվելու կապակցությամբ շնորհավորանքի բացակայությունը ոչ բարեկամական քայլ չէ: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է lenta.ru-ն, որին հղումով փոխանցում է Tert.am-ը:

Նրա խոսքով Պուտինը բաց է մնում հարաբերությունների կարգավորման համար այնտեղ, որտեղ «դա մեզ հետաքրքիր է և անհրաժեշտ»:

«Նախագահը մեծ քանակությամբ շնորհավորանքներ է ստանում օտարերկրացի առաջնորդներից: Մեկն աշխատանքային գրաֆիկի պատճառով չի կարող զանգահարել, մյուսն այլ պատճառներով: Պետք չէ այստեղ չափազանցնել»,- հավելել է մամուլի քարտուղարը:

Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է Պեսկովը, Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորանքներն այնքան շատ են, որ դեռ դժվար է հստակ ասել, թե արդյոք ԱՄՆ-ից հեռագիր եղել է, թե ոչ:

Լուսանկարը՝ WSJ.com-ի

20:55 20.03.2018

Ամենաշատ ընթերցվածները