ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սյունիքում ջերմաստիճանը կհասնի +33 աստիճանի
12:55 21.03.2018

Սյունիքում ջերմաստիճանը կհասնի +33 աստիճանի

Բարձր ջերմաստիճանն առաջիկա օրերին ոչ միայն չի նահանջելու, այլև ընդհակառակը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Ամսի 24-ին սպասվում է ևս մեկ տաք օդային ալիք, ինչի արդյունքում ջերմաստիճանը կբարձրանա լրացուցիչ 5-6 աստիճանով: Դա, սակայն, չի արտահայտվի արևային եղանակով: Կդիտվի փոփոխական ամպամածություն, բայց շատ տաք կլինի:

Սյունիքի հովտային գոտում այդ օրը ցերեկը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +33 աստիճանի, Տավուշում՝ մինչև +30 աստիճանի, Արարատյան դաշտում՝ մինչև +27 … +28 աստիճանի, նույնը՝ նաև Երևանում»,- գրել է Գագիկ Սուրենյանը:

12:55 21.03.2018

Ամենաշատ ընթերցվածները