ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Հրայր Թովմասյանն ընտրվեց ՍԴ նախագահ
13:15 21.03.2018

Հրայր Թովմասյանն ընտրվեց ՍԴ նախագահ

Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում մարտի 21-ին ընտրեց Հրայր Թովմասյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրեց, որ քվեարկությանը մասնակցել է 93 պատգամավոր:

«2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, Հրայր Թովմասյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 64, դեմ՝ 27 պատգամավոր»,- ասել է Գագիկ Մելիքյանը:

Հրայր Թովմասյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ իր պաշտոնավարման ընթացքում ամեն ինչ անելու է, որպեսզի հայ ազգը լինի ազատ և երջանիկ:

Լուսանկարը՝ Photolure-ի 

13:15 21.03.2018