ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ռաուլը մարզչական կարիերա է սկսում «Ռեալ»-ում
14:35 21.03.2018

Ռաուլը մարզչական կարիերա է սկսում «Ռեալ»-ում

«Ռեալ»-ի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ռաուլն աշխատանք է ստացել իր հարազատ ակումբում:

Ինչպես հայտնում է իսպանական Marca-ն՝ նախկին հարձակվողը մարզչական դիպլոմ է ստացել: Այժմ իսպանացին կարող է աշխատել ցանկացած ակումբում: Մարզչական կարիերան նա կսկսի «Ռեալ»-ում: «Սերուցքայինների» ղեկավարները Ռաուլին են վստահել ակումբի մինչև 18 տարեկանների թիմի ղեկը, փոխանցում է Tert.am-ը:

Լրատվակայքը նշել է, որ մադրիդցիների նախկին մի քանի ֆուտբոլիստներ այժմ աշխատում են ակումբի տարբեր թիմերի հետ: Զինեդին Զիդանը «սերուցքայինների» հիմնական թիմի գլխավոր մարզիչն է: Սանտիագո Սոլարին մարզում է «Ռեալ Մադրիդ Կաստիլյա»-ն, իսկ Գուտին՝ «Ռեալ»-ի՝ մինչև 19 տարեկանների թիմը:

Լուսանկարը՝ Championat.com-ի

14:35 21.03.2018

Ամենաշատ ընթերցվածները