ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սթիվեն Հոքինգին կհուղարկավորեն Նյուտոնի և Դարվինի կողքին
16:55 21.03.2018

Սթիվեն Հոքինգին կհուղարկավորեն Նյուտոնի և Դարվինի կողքին

Անգլիացի տեսաբան ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի աճյունը կհուղարկավորվի Վեսթմինսթերյան աբբայությունում՝ Իսահակ Նյուտոնի և Չարլզ Դարվինի կողքին: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է BBC-ն, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Հիշեցնենք՝ Սթիվեն Ուիլյամ Հոքինգը վախճանվել է մարտի 14-ին 76 տարեկանում Քեմբրիջի իր տանը:

Հոքինգը տառապում էր հազվագյուտ հիվանդությամբ՝ մկանների ապաճման երկրորդային կարծրախտ, որը նրա մոտ ախտորոշվել էր 21 տարեկանում: Այս հիվանդությունը տասնամյակներ շարունակ նրան աստիճանաբար անդամալույծ էր դարձրել։ Հոքինգն ուսումնասիրել է աշխարհի ծագման տեսությունը Մեծ պայթյունի արդյունքում ու սև անցքերի ծագման տեսությունում բազմաթիվ բացահայտումներ արել: Հոքինգին նաև «պարզության վարպետ» են անվանում: Նա այն եզակի գիտնականներից է, որն իր գրքերում կարողանում է այնպես բացատրել ամենադժվար գիտական հասկացությունները, որ նույնիսկ երեխան հասկանա: Հոքինգը «Ժամանակի հակիրճ պատմությունը» գրքի հեղինակն է:

Լուսանկարը՝ BBC.com-ի

16:55 21.03.2018

Ամենաշատ ընթերցվածները