ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Երևանում համտեսեցին աշխարհի ամենաերկար գաթան
18:35 21.03.2018

Երևանում համտեսեցին աշխարհի ամենաերկար գաթան

Մարտի 21-ին Երևանի Տերյան փողոցում տոնական տրամադրություն էր. ուրախ երաժշտությամբ և բարձր տրամադրությամբ երևանաբնակները մասնակցում էին աշխարհի ամենաերկար գաթան համտեսելու գործընթացին: Երևանում «Պանդոկ Երևանը»-ի՝ Տերյան փողոցի մասնաճյուղում ներկայացվեց 4,000 սմ երկարություն և 40 սմ լայնություն աշխարհի ամենաերկար գաթան:

Պանդոկի խոհարարներից մեկն օրաթերթին ասել է, որ գաթայի պատրաստման համար մոտավորապես 30 հոգի է աշխատել, պատրաստել են այսօր առավոտյան: Խոհարարն ասել է, որ առաջին անգամ է պատրաստվում նմանատիպ գաթա, նման տեխնոլոգիայով, որի բաղադրիչներից է զանազան չիրի տեսականին, իսկ մնացած խոհարարական գաղտնիքները վերջինս չցանկացավ բացահայտել:

Գաթայի նման ձևով պատրաստելու և փառատոն իրականացնելու մտահաղացումը «Երեմյան Փրոջեքթս» կազմակերպությանն է, որը հայկական շուկայում ներկայանում է ռեստորանային ոլորտի բիզնես նախաձեռնություններով: Կազամակերպության մարկետինգի բաժնի ղեկավար Անահիտ Գևորգյանը «ՀԺ»-ին փոխանցել է, որ տարիներ շարունակ իրենց համար սկզբունքային է մշակութային արժեքների ոչ միայն պահպանումը, այլև տարածումն ու օգտագործումը, ուստի նման նախաձեռնությունն էլ ծրագրի շրջանակներում է եղել:

«Ընտրեցինք հայկական ծիսական աղանդերից մեկը՝ գաթան, ամենաերկար և յուրօրինակ պատրաստման ձևն օգտագործելով փորձեցինք երևանաբնակների, հյուրերի և զբոսաշրջիկների համար իրադարձային ներկայացնել: Նպատակն է հայակական աղանդերը ներկայացնել հետաքրքիր միջոցառման շրջանակներում»,- ասել է Անահիտ Գևորգյանը: Վերջինս նշել է, որ նմանատիպ ֆորմատով հետաքրքիր միջոցառումները շարունակական են լինելու, սակայն դժվարացավ ասել, թե հաջորդը որն է լինելու:

Լուսանկարը՝ Armtimes.com-ից

18:35 21.03.2018