ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Իրանի նախագահը ՀՀ-ին շնորհավորել է Նովրուզի առթիվ
18:55 21.03.2018

Իրանի նախագահը ՀՀ-ին շնորհավորել է Նովրուզի առթիվ

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին Նովրուզի առթիվ իր ուղերձում, մի շարք իրանախոս և թյուրքախոս երկրներից զատ շնորհավորել է նաև Հայաստանին: Այս մասին գրում է իրանական Tasnim գործակալությունը, որին հղումով փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Աղբյուրը նշել է, որ Իրանի նախագահը իրանական Նոր տարվա առթիվ շնորհավորել է Աֆղանստանին, Տաջիկստանին, Պակիստանին, Ադրբեջանին, Հայաստանին, Ղազախստանին, Ուզբեկստանին և Թուրքիային:

Ռոհանին մաղթել է, որ տոնը խաղաղություն, համերաշխություն և արդարություն բերի ժողովուրդներին:

2010 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան մարտի 21-ը հռչակել է Նովրուզի միջազգային օր:

Լուսանկարը՝ NationalInterest.org-ի

18:55 21.03.2018

Ամենաշատ ընթերցվածները