ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Նեյմարն ուզում է, որ «ՊՍԺ»-ն գլխավորի Լուիս Էնրիկեն
21:15 21.03.2018

Նեյմարն ուզում է, որ «ՊՍԺ»-ն գլխավորի Լուիս Էնրիկեն

Ֆրանսիական «ՊՍԺ» ֆուտբոլային ակումբի աստղ բրազիլացի Նեյմարը պնդում է, որ թիմի նոր գլխավոր մարզիչը դառնա Լուիս Էնրիկեն, որի հետ նա աշխատել է «Բարսելոնա»-ում:

Հայտնի է, որ Ունաի Էմերին չի մարզելու «ՊՍԺ»-ն հաջորդ խաղաշրջանում: Նրա պաշտոնին հավակնում են Լուիս Էնրիկեն և Անտոնիո Կոնտեն: Սակայն Նեյմարն ակումբի նախագահ Նասեր Ալ Հելաիֆի հետ զրույցում հասկացրել է, որ իրեն չի գոհացնում Կոնտեի թիմի խաղաոճը, հայտնում է Eurosport Paris United-ի վրա հղումով, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Ալ Հելաիֆին պատրաստ է ամեն ինչ անել կատարելու համար Նեյմարի բոլոր ցանկությունները:

Լուիս Էնրիկեն «Բարսելոնա»-ում աշխատելու 3 տարվա ընթացքում հաղթել է 2 Պրիմերայում, Չեմպիոնների լիգայում, 3 անգամ Թագավորի գավաթում, Իսպանիայի սուպերգավաթում, Եվրոպայի Սուպերգավաթում և աշխարհի ակումբային առաջնությունում:

Նեյմարը Ֆրանսիայի 2017/18 առաջնությունում 20 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:

Լուսանկարը՝ DailyMail.co.uk-ի

21:15 21.03.2018

Ամենաշատ ընթերցվածները