ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Սարկոզիին պաշտոնապես մեղադրանք առաջադրվեց
14:55 22.03.2018

Սարկոզիին պաշտոնապես մեղադրանք առաջադրվեց

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզինն առաջադրվել է պաշտոնական մեղադրանք՝ արտասահմանից նախընտրական արշավի անօրինական ֆինանսավորման մեղադրանքով, թեպետ նրան ազատ են արձակել, սակայն նա հսկողության տակ է, հայտնում է Monde-ն, փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Բացի այդ, մեղադրանքին կկցեն պասիվ կոռուպցիայի և լիբիական ֆինանսական միջոցները թաքցնելու մասը:

ԶԼՄ-ների փոխանցմամբ Սարկոզին ամբողջությամբ հերքել է իրեն առաջադրված մեղադրանքը:

Ամեն ինչի հիմքում Լիբիայի նախկին նախագահ, արդեն մահացած Մուհամմար Քադաֆիի որդու՝ Սաիֆ Ալ-Իսլամ Քադաֆիի հայտարարությունն է այն մասին, թե ինքը պատրաստ է ներկայացնել ապացույցներ այն մասին, որ իր հայրն է ֆինանսավորել Սարկոզիի նախընտրական արշավը ֆրանսիական սահմանադրության խախտումներով:

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին կալանավորել էին, հարցաքննությունը տևել էր 25 ժամ ու եղել 2007 թվականին Լիբիայի կողմից Սարկոզիի նախագահական քարոզարշավի հնարավոր անօրինական ֆինանսավորման մասին: Հարցաքննության ավարտից անմիջապես հետո Սարկոզիին ազատ էին արձակել, բայց չնայած այդ փաստին՝ դեռ պարզ չէր՝ նրան կառաջադրվի մեղադրանք, թե այս գործով կանցնի որպես վկա կմնա:

Լուսանկարը՝ NYDailyNews.com-ի

14:55 22.03.2018

Ամենաշատ ընթերցվածները